ՄիջազգայինՆորություններ

Քըլըչդարօղլուն ընտրությունների 1-ին փուլին չմասնակցած 8 մլն քաղաքացիներին կոչ է անում մասնակցել 2-րդ փուլին

Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցները, անդրադառնալով  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսացկության (ԺՀԿ-CHP) անդամների կողմից հնչող տարբեր խոսքերին, նշել են, որ նրանք չեն համակերպվում տեղի ունեցածի հետ:

Խոսքը վերաբերում է մայիսի 22-ին «Նախնի» դաշինքի առաջնորդ Սինան Օղանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Օղանը որոշել է աջակցել «Ժողովուրդ» դաշինքի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Սինան Օղանի հայտարարությանը հաջորդել է ԺՀԿ երիտասարդական թևի հայտարարությունը։

«Մենք մեր սեփական շահերի համար, կռվելու ենք երկիրը վաճառողների դեմ»։

Իսկ Էրդողանի հիմնական մրցակից, «Ազգ» դաշինքի առաջադրած նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի Twitter-ի հրապարակման մեջ տեղ են գտել հետևյալ խոսքերը. «Մենք գալիս ենք փրկելու այս երկիրը ահաբեկչություներից և փախստականներից: Սա մի քվեարկություն է, որտեղ արդեն ոչ մեկ, ոչ մեկին խորամանկել չի կարողանալու: Ես կոչ եմ անում մասնակցել քվեարկությանը մեր 8 մլն այն հայրենակիցներին և բոլոր այն երիտասարդներին, ովքեր չէին եկել քվեարկության»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ազգայնական «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանը հավաքել էր քվեների 5.17%-ը, իշխանական «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր քվեների 49.52%-ը, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը:

Այսպիսով, մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլում Սինան Օղանի կողմնակիցների քվեները որոշիչ դեր կարող էին ունենալ նախագահի ընտրության հարցում:

ermenihaber.am

Back to top button