ՆորություններՔո ձայնը

«Մեզ ոչ մեկը չի ստիպում և չի կարող ստիպել դա անել կամ չանել…բացի թուրքերից»

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«• Փաշինյանի խոսքերից ստացվում է, որ այն, ինչ նրա համար ընդունելի չէր նույնիսկ 09.11.20-ին՝ «անկլավների» նվիրելը թշնամուն դարձել է ընդունելի հիմա, երբ որ ընդհանուր իրավիճակը մեզ համար անհամեմատ ավելի բարենպաստ է։
• Բոլոր նշվող գյուղերը ունեն մեր երկրի համար ռազմավարական նշանակություն։ Համապատասխանաբար, նրանց հանձնելը մեր ժողովրդի համար կարմիր գիծ է և անընդունելի։
• Մենք կարող ենք ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, բայց կարող ենք և պարտավոր ենք զուգահեռ հողի վրա անել այնպիսի քայլեր, որ Ալիևին նույնիսկ դա չուրախացնի։
• Մեզ ոչ մեկը չի ստիպում և չի կարող ստիպել դա անել կամ չանել։ Բացի թուրքերից։
• Եւ ընդհանրապես նրա ելույթը առաջացնում է բազմաթիվ հարցեր, որովհետև համարյա չի արտացոլում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը»:

Back to top button