Մխիթարյանն իրավամբ հայտնվել է հայկական ֆուտբոլի լեգենդների ցանկում․ Միրզոյան

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը Հենրիխ Մխիթարյանին անվանել է հայկական ֆուտբոլի լեգենդ ու խոսել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին։
Մխիթարյանը, հանդես գալով «Ինտերում», դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ խաղացող է։ Նա խաղացել է թոփ թիմերում, որոնք միշտ պայքարում են Չեմպիոնների լիգայի համար։ Նա այժմ 34 տարեկան է, և խաղում է հիմնական կազմում։ Այսպիսով, սա գերբարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա իրավամբ հայտնվել է հայկական ֆուտբոլի լեգենդների ցանկում։
Օրինակ, Սպերցյանին պետք է նախ դրսևորել իրեն, որպեսզի մոտենա Մխիթարյանի մակարդակին։ Մեզ մոտ Զախարյանն էլ է փայլատակել, բայց այս տարի դեռ բացթողումներ ունի։
Հետագայում Էդուարդը պետք է ձգտի հաջողության հասնել: Եթե Սպերցյանն ավելի շարժուն լիներ, իսկ կողքին այլ խաղացողներ լինեին, ապա «Կրասնոդարը» կպայքարեր մրցանակային տեղերի համար։
Ուստի և՛ Մխիթարյանին, և՛ Սպերցյանին մաղթում եմ երկար ժամանակ ֆուտբոլ խաղալ»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միրզոյանը։