ՆորություններՔո ձայնը

Նույնիսկ քարոզչական թեզեր գեներացնելու պոտենցիալ չունեն. Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգան Գրիոգարյանը սոցցանցի իր էջում գրել է.

Պոպուլիզմի ու դեմագոգիայի բարձրագույն պիլոտաժը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ այն է, երբ պատասխանի առաջին մասում նա կարող է օգտագործել միացման կողմնակիցների այն հին ու հայտնի պնդումը, թե Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո Լեռնային Ղարաբաղը անկախացել է ՀԽՍՀ-ից, այլ ոչ թե ԱԽՍՀ-ից, իսկ պատասխանի երկրորդ մասում արդեն հղում անել Ժիրայր Լիպարիտյանին, ով մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ինչ-որ դետալ է իբր գաղտնազերծել։

Այն պարագայում, երբ 2007 թվականի դրությամբ Լիպարիտյանը 10 տարուց ավել որևէ պետական պաշտոն չէր զբաղեցրել և բանակցային գործընթացին չէր մասնակցել։

Ու այս քաղաքական թիմի վերջին 2 տարվա ողջ հռետորաբանությունը Ղարաբաղի հարցով այ այսպիսի, այստեղից-այնտեղից լսած, մեկ այլ աղբյուրից կրկնօրինակած (երբեմն՝ Ադրբեջանից) անկանոն մտքերի աջափսանդալ է։ Պատճառը այն է, որ նույնիսկ քարոզչական թեզեր գեներացնելու պոտենցիալ չունեն։

Back to top button