Նորություններ
Հումանիտար օգնություն է ցուցաբերվել ԼՂ Մարտակերտի շրջանում

ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Peacekeeper Telegram-ալիքը։
«Ակցիայի ընթացքում սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մթերային փաթեթներ են տրվել»,- նշվում է հաղորդման մեջ։