«Ինտերի» երկրպագուները պետք է երազեն. 2010-ին բոլորն ասում էին, որ մենք կպարտվենք «Բարսային»․ Սնեյդեր

Ուեսլի Սնեյդերը վստահ է, որ «Ինտերը» շանսեր ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Մրցաշարի եզրափակիչ խաղում միլանյան թիմը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա Ստամբուլում՝ հունիսի 10-ին։
— Ի՞նչ տպավորություն թողեց «Ինտերը» նախորդ խաղերում։
— Չեմպիոնների լիգայի եզրափակիչին արժանի թիմ։ Կազմակերպվածության, ինտենսիվության, որակի և կազմի խորության առումով նրանք լավ տեսք ունեն։ Երկրպագուները պետք է հպարտանան և երազեն։ Երբեմն երազանքներն իրականանում են, եթե իսկապես հավատում ես դրանց:
— Բայց ասում են, որ «Սուպեր Սիթին» անպարտելի է:
— Ոչ, անհնարին հանդիպումներ չկան։ Դժվար հանդիպումներ են լինում, և այս մեկն անկասկած դրանցից մեկն է։ Բայց, ամենից առաջ, մեկ խաղում «Ինտերը» կարող է սխրագործություն կատարել:
2010 թվականին նույնպես հավատում էին, որ մենք դատապարտված ենք պարտվելու «Բարսային», բայց հետո խաղացինք …
— Դե, 2010 թվականին դուք հաղթեցիք Պեպի կատարյալ մեքենային: Կրկնելու խորհուրդներ կա՞ն:
— Թիմերը տարբեր են, փոխվել է նաև ֆուտբոլը։ Գվարդիոլան շարունակում է նորամուծություններ կատարել և ունի արտասովոր թիմ։ Բայց նա կարող է ինչ-որ բան բաց թողնել, և սա թույլ կետ կդառնա։ Նաև ֆիզիկապես «Ինտերը» շատ լավ վիճակում է, նրանք կարող են դիմակայել ճնշմանը»,- ասել է «Ինտերի» նախկին կիսապաշտպանը La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում: