Նորություններ

Խոշոր шվտովթшր Արագածոտնի մարզում․ Lexus-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. կան վիրшվորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ա․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Էդգար Ս․-ն և 43-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներին օգնել են վարորդը և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջինն բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի մասին Ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Անանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ավտոմեքենան պարեկների և քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով տեղափոխվեց Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com

Back to top button