ՆորություններՔո ձայնը

Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող խմբակի պարագլուխն ու նրա հանցակիցները, այլ ոչ թե հերոսի մայրը. ԱԺ պատգամավոր

Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Տիգրան Աբրահամյանը։
«Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխն ու նրան հանցակից դեմքերը, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար նահատակված և իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»,-գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ին, դատարանը կհրապարակի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված՝ զոհված զինծառայողի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդության որոշումը:

 

Back to top button