«Մենք ընտրություններով իշխանությունը վերցնելու ենք ՔՊ-ի ձեռքից… թող մանրադիտակով ստուգեն». Մանե Թանդիլյան

«Այն, որ Հայաստանի իշխանությունները մենակ են թողել Արցախին, նորություն չէ, և միայն այսօր չէ, որ թողել են մենակ: Արցախը մենակ է պատերազմից անմիջապես հետո: Արցախի ժողովրդի տպավորությունն է այդպիսին, փաստարկված տպավորությունը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նա անդրադարձավ նաև Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքներին՝ նշելով, թե «հնարածին մեղադրանքներ հնչեցնողները մարդիկ են, ովքեր պատերազմից հետո գեթ մեկ անգամ Արցախում չեն եղել»: Նպատակն, ըստ Թանդիլյանի, խանգարելն է, որ Արցախը մնա հայկական:
«Նվազագույնը, որ մենք այսօր պետք է անենք, Արցախում հայապահպանության խնդիրն է: Երկրորդը՝ խաղաղապահ առաքելության՝ Արցախում երկարաժամկետ գտնվելն է, որովհետև դա ակնհայտորեն այն պայմանն է, որով հայերը կապրեն Արցախում: Այս երկու պայմանը պարտավոր ենք ապահովել Արցախում»,-ավելացրեց Թանդիլյանը:
Նա անդրադարձել է նաև Երևանում սպասվող ՏԻՄ ընտրություններին, որին մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը: