Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Գերմանիան Leopard տիպի ևս 80 տանկ կուղարկի Ուկրաինա

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի հավելյալ 80 միավոր Leopard 1 տիպի տանկ։ Նշվում է, որ ռազմական տեխնիկայի առաքումը Կիև կսկսվի 2023 թվականի կեսերին։ Այս մասին իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Այս շաբաթ սկսվել է ավելի քան 100 ուկրաինացի զինվորականի ուսուցումը Leopard 1-ի վրա: Տանկերի մատակարարումը կսկսվի տարվա կեսերին», — ասել է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտին Կիևը Բեռլինից արդեն ստացել է Leopard 2A6 տիպի ժամանակակից 18 տանկ, Marder տիպի 40 հետևակային մարտական ​​մեքենա և այլ ռազմական օգնություն։

Պիստորիուսը նշել է, թե ինքը «ճնշում է գործադրել» այլ երկրների վրա, որպեսզի արևմտյան կառավարությունները որոշեն ավելի մեծ աջակցություն հատկացնել Ուկրաինային:

Back to top button