Սանկտ Պետերբուրգում պայթյունից զոհվել է ռազմական լրագրող Տատարսկին, պայթել է նրան նվիրած հուշանվերը

Սանկտ Պետերբուրգի բարերից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է 16 մարդ, 1 մարդ զոհվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ զոհվածը ռազմական թղթակից, բլոգեր Վլադլեն Տատարսկին է: Նրան ավելի վաղ ինչ-որ միջոցառման մասնակիցներից մեկը արձան էր նվիրել, ներսում՝ ինքնաշեն պայթուցիկ, որն էլ պայթել է: Պայթյունի ուժգնությունը կազմել է ավելի քան 200 գ տրոտիլ:
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Վլադլեն Տատարսկին ծագումով Դոնբասից էր, մարտական գործողություններին մասնակցում էր 2014 թվականից, իսկ 2022 թվականից ակտիվորեն լուսաբանում էր Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը։ Նրա Telegram ալիքին բաժանորդագրվել է ավելի քան 500 հազար օգտատեր:
Վլադլեն Թաթարսկին մինչև 2017 թվականը ծառայել է հետախուզությունում։ Ծառայությունից հետո նա ուժերը փորձել է լրագրության մեջ: