Նորություններ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ

Ինչպես և կանխատեսվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադեմին, ժամը 05։00-07։00-ը, օդում -1․․․-2.4 աստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը՝ ժամը 03։00-05։00-ը, օդում 0․․․-2.5 աստիճան, հողի մակերևույթին՝ 0․․․-4 աստիճան։
Ձևավորված մառախուղի շնորհիվ, բարեբախտաբար, գիշերը ժամը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։