ՆորություններՍպորտ

«Ինտերը» սեփական խաղադաշտում պարտվեց «Ֆիորենտինային»

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտություն կրեց «Ֆիորենտինայից»:

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին՝ տեղը զիջելով ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանիին:

«Ինտերը» 50 միավորով երրորդն է, իսկ «Ֆիորենտինան»՝ 40 միավորով 8-րդը:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ինտեր» — «Ֆիորենտինա»՝ 1-0 (տեսանյութ)

Back to top button