ՆորություններՍպորտ

Ամենաշատը ուրախ եմ, որ ցույց են տալիս՝ մենք ունենք ապագա․ Հակոբ Սերոբյան

ՀՄՖ մամուլի ծառայության հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկնաբանել է Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնությունում Հայաստանի թիմի ելույթները։

«Մեզ համար շատ լավ ստացվեց։ Մեր տղաները լավ պատրաստվել էին այս մրցումներին։ 14 օր Թբիլիսիում հավաք էինք անցկացրել ու լավ պատրաստվել էին՝ տարբեր ձևերով։ Այստեղ մի փոքր կասկածելի էր այն, որ գործիքներն էին փոխվել, որովհետև ամեն մի բրենդն ուրիշ ձև է լինում։

Անսպասելի էր թիմային շատ բարձր արդյունքը․ 4-րդ տեղը աշխարհում շատ բարձր արդյունք է, իսկ որ մեդալ պիտի նվաճեինք, սպասում էինք։ Ամենաշատը ուրախ եմ, որ ցույց են տալիս՝ մենք ունենք ապագա»,- ասել է Սերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

armsport.am

Back to top button