ՆորություններՍպորտ
«Շիրակը» պարտության մատնեց «Վանին»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց կոտդիվուարցի եզրային հարձակվող Մուսա Բակայոկոն:
56-րդ րոպեից «Շիրակը» թվային առավելություն ուներ, քանի որ չարենցավանյան ակումբի կազմում խաղադաշտից հեռացվել էր 25-ամյա կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը:
«Շիրակը» 27 միավորով 6-րդն է, իսկ «Վանը»՝ 30 միավորով 5-րդը: