Կարպինը պատմել է իր և Բայրամյանի գրազի մասին

Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ ունեցած գրազի մասին։
Հիշեցնենք, որ մարզիչն ու խաղացողը գրազ են եկել՝ եթե ակումբը մրցաշրջանի արդյունքներով հայտնվի լավագույն եռյակում, ապա Կարպինը սափրում է մազերը, եթե ոչ՝ Բայրամյանն է սափրում մազերը։
– Բայրամյանի հետ գրազ եք եկել. եթե «Ռոստովը» մրցաշրջանի արդյունքներով հայտնվի լավագույն եռյակում ,ապա կտրում եք Ձեր մազերը, եթե ավելի ցածր տեղ զբաղեցնի՝ դա անում է Խորենը:
– Ի՞նչ եք կարծում, ես ուրախ կլինե՞մ պարտվել այս գրազը:
-Իհարկե: Սկզբնական շրջանում դուք չեք կարող դուրս գալ տանից կամ գլխարկ կրել:
– Ամեն ինչ կարգին է․․․ ես երջանիկ կլինեմ։ Այս դեպքում, ինչ արդյունք էլ լինի, ես պարտվող չեմ։ Դրա համար էլ գրազ եկա, հա հա՜։
– Խորիկը պարտության դեպքում ավելի շատ վնաս կկրի։
-Այո, այդ դեպքում, հավանաբար, ոչ այնքան հաճելի տեսարան կստացվի։
– Բոլորին հետաքրքրում էր, թե «Ռոստովը» դուրս կմնա՞ լավագույն 3-ից, իսկ դուք, ընդհակառակը, բարձրացաք: Զարմանո՞ւմ եք, որ ուժերի հարաբերակցությունն այսքան փոխվել է։
– Ես այդ մասին էի մտածում մրցաշրջանի սկզբից:
– Ուրեմն դա անակնկալ չէ՞ր:
– Այսպես ասենք՝ անակնկալը շարունակվում է։