ՆորություններՍպորտ

Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանները

«ՌԲ Լայպցիգի» կենտրոնական պաշտպան, Կատարում կայացած Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Յոշկո Գվարդիոլը Transfemarkt-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք երեք պաշտպաններից մեկը։ Ըստ հեղինակավոր աղբյուրի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 75 մլն եվրո։

Առաջին տեղը նրա հետ կիսում են պաշտպաններ, ովքեր Գվարդիոլից մի փոքր մեծ են տարիքով: Այսպիսով, նույն արժեքով երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա պաշտպան Մաթեյս դե Լիխտը։ Իսկ երրորդ տեղում է 25-ամյա Ռուբեն Դիաշը «Մանչեսթեր Սիթիից»։

Վարկանիշում 4-րդից 9-րդ տեղերը կիսում են 6 ֆուտբոլիստ։ Նրանցից մեկը Ալֆոնսո Դեյվիսն է Մյունխենի «Բավարիայից»․ 22 տարեկան ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 70 միլիոն եվրո է: Նույնքան են գնահատվում նաև «Չելսիի» 23-ամյա պաշտպան Ռիս Ջեյմսը, «Բարսելոնայի» ներկայացուցիչ Ռոնալդ Արաուխոն, Էդեր Միլիտաոն («Ռեալ»), Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ) և Մարկինյոսը (ՊՍԺ)։

Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանները

armsport.am

Back to top button