ՄիջազգայինՆորություններ
Ուկրաինան Լեհաստանից 100 հատ զրահամեքենա է պատվիրել

Ուկրաինան Լեհաստանից 100 հատ Rosomak տեսակի զրահամեքենա է պատվիրել, լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Երեկ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալից 100 հատ Rosomak-ի պատվեր եմ ստացել»,-նշել է նա։
«Այդ Rosomak-ների համար վճարումը կլինի մեր ստացած եվրոպական միջոցներից, ինչպես նաև ամերիկյան միջոցներից, որոնք ստանում է Ուկրաինան»,-հավելել է Լեհաստանի վարչապետը։
Լեհական Rosomak-ն անվավոր փոխադրիչ զրահամեքենա է, որն արտադրվում է ֆիննական Patria ընկերության կողմից նախագծված AMV XC-360p մեքենայի լիցենզավորված բազային տարբերակի հիման վրա: Այն զինված է 30 մմ տրամաչափի հրանոթով։