Նորություններ
Ցուրտ եղանակը մտահոգում է արցախցի գյուղատնտեսներին. հնարավոր են ցրտահարություններ

Ապրիլի 1-ին Արցախում սպավում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով: Այս մասին հայտնում են Արցախի հիդրո օդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից:
Միաժամանակ նշվում է, որ հանրապետության լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը ՝ -2…-3 աստիճան: Այս կանխատեսումները մտահոգիչ են գյուղատնտեսությամբ զբաղվողների համար, քանի որ կարող են ցրտահարության պատճառ դառնալ: Ինչպե՞ս կարելի է ռիսկերը նվազագույնի հասնել: Մասնագետները ավանդական եղանակներն են հիշեցնում:
Մանրամասները Artsakh Public Tv-ի տեսանյութում: