ՆորություններՍպորտ

«Բավարիայի» երկրորդ թիմը վստահ հաղթանակ տարավ, Ռանոսը՝ դուբլի հեղինակ

Ռեգիոնալ լիգայի 30-րդ տուրում «Բավարիայի» երկրորդ թիմն արտագնա խաղում 8-1 հաշվով առավելության է հասել «Հեյմշտետենի» հետ:

Խաղում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, որը աչքի է ընկել առաջին և երկրորդ խաղակեսում:

Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է  29 խաղի, խփել 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

«Հեյմշտետեն» — «Բավարիա-2»՝ 1-8

Ալեքսիս Ֆամբո, 28 — Յունես Այտամեր, 32, 38, 76, Հրանտ-Լեոն Ռանոս, 44, 65, Տիմո Կերն, 54, Յուսուֆ Կաբադայի, 74, 81

Back to top button