ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Գեղարքունիքի մարզում, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Ջերմուկ, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։