Նորություններ
Քամու հետեւանքով այսօր կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել

Քամու հետեւանքով այսօր՝ մարտի 31–ին, մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել ։
Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել:
Կազմակերպության աշխատակիցներն օպերատիվ են արձագանքել: