Նորություններ
Շիրակում մարզպետները փոխվում են նախանձելի արագությամբ, իսկ վթարային շենքերի բնակիչների կյանքը՝ ոչ

1988թ.-ի երկրաշարժի հետևանքով վթարային դարձած ու բազմիցս փլուզումների ենթարկված շենքերը Գյումրիում անուշադրության են մատնված: Դրանց գոյության մասին իշխանությունների հիշողությունները պարբերաբար թարմացնում են բնակիչները՝ իրենց ահազանգերով, կամ էլ հենց շենքերը՝ ինքնափլուզումներով:
Գյումրիի վթարայինների ցուցակը գլխավորող բնակելիներից է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքը: 5 հարկանի բնակելիի վերջին 2 հարկերը կիսափուլ են, ջրակոյուղատար համակարգը վաղուց չի գործում, բայց շենքում բնակվողներ կան: Սայլը տեղից չի շարժվում, իսկ Շիրակում մարզպետները փոխվում են նախանձելի արագությամբ, և վթարայինների բնակիչները ստիպված են հին խնդիրներով շարունակ դիմումներ հղել նոր պաշտոնյաներին: