Նորություններ

Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է 361Firm գլոբալ հարթակի  կազմակերպած քննարկմանը

Ալեքսեյ Պաժիտնովի «Tetris» -ից մինչև Արմեն Սարգսյանի «Wordtris». Հետահայաց զրույց 361Firm գլոբալ հարթակում

Հայաստանի չորրորդ նախագահ, Wordtris խաղի համահեղինակ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է 361Firm գլոբալ հարթակի  կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են նաև The Tetris Company ընկերության համահիմնադիր Հենք Ռոջերսը և «Tetris» հանրահայտ խաղի ստեղծող Ալեքսեյ Պաժիտնովը:

361Firm գլոբալ հարթակը քննարկումը կազմակերպել է Apple TV-ի կողմից «Տետրիս» («Tetris») գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ։

Քննարկումը յուրահատուկ ու պատմական զրույց է երկու զուգահեռ իրականությունների ու հիշողությունների մասին, հետահայաց այցելություն Խորհրդային Միություն՝ առերեսում խորհրդային իրականության հետ, այնուհետև Միացյալ Նահանգներ:

Քննարկմանը Հայաստանի չորրորդ նախագահը պատմել է Ալեքսեյ Պաժիտնովի հետ ծանոթության, իր կողմից «Վորդտրիս» խաղի ստեղծման ու դրա համաշխարհային հաջողության պատմությունը։

Քննարկման մասնակից Հենք Ռոջերսը խոսել է այն մասին, թե ինչպես է առաջին անգամ այցելել Խորհրդային Միություն՝ խաղի հեղինակային իրավունքները ստանալու նպատակով, և ինչպես է կարողացել խորհրդային  կարգերի ու իրողությունների  պայմաններում հանդիպել Ալեքսեյ Պաժիտնովի հետ ու կազմակերպել խաղի արտահանումը։ Որպես  Պաժիտնովի հետ անցկացրած օրերի հիշարժան  դրվագներից մեկը՝ նա մասնավորապես նշել է հայկական կոնյակի ըմբոշխնումը՝ անմոռանալի համարելով այդ օրը։

Back to top button