Նորություններ

Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, ապրիլի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին և 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը  ապրիլի 1-ի գիշերը կնվազի  ևս 3-6 աստիճանով, ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, 31-ի երեկոյան ժամերից քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Ապրիլի 3-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   24.30C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -7.10C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   9.30C

Back to top button