Նորություններ

ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միշտ​​ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որի ուղղությամբ աշխատում են:

1lurer.am

Back to top button