Լուսնի վրա շուտով բջջային կապ կհայտնվի

Nokia-ն հայտարարել է NASA-ի Artemis առաքելության շրջանակներում Լուսնի վրա 4G բջջային ցանց տեղակայելու ծրագրի մասին: Դրա համար սարքավորումներն առաջիկա ամիսներին SpaceX տիեզերանավով կհասցվի Երկրի արբանյակ, հայտնում է CNBC-ն։
Ֆիննական հեռահաղորդակցական ընկերությունը դեռեւս 3 տարի առաջ էր հայտարարել, որ Լուսնի վրա կստեղծվի LTE բջջային ցանց, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները հետաձգվել էին։
Հայտնի է, որ Nokia-ն NASA-ի հետ ավելի քան 14 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել:
Բջջային ցանցը, որն ի սկզբանե տեղակայվել էր Շեքլթոնի խառնարանում, կապահովի ազդանշանի կայունությունն ու հուսալիությունը, և հնարավոր կդարձնի հրաժարվել ռադիոկապից, հայտնել են ընկերությունից:
Ինժեներների խոսքով՝ Լուսին հասնելուց հետո ցանցն ավտոմատ կերպով կմիանա, և սկզբնական շրջանում կապ կապահովի վայրէջքի մոդուլի և երկրի արբանյակի մակերեսն ուսումնասիրող անօդաչու սարքի միջև:
Բջջային կապի ստեղծման աշխատանքները կիրականացվեն լուսնային բազայի գոյությունն ապահովելու համար, որի շինարարությունը ԱՄՆ-ում խոստանում են սկսել 2028 թվականին։