Հնդկաստանում առնվազն 35 մարդ է զոհվել տաճարի հատակի փլուզման հետևանքով

Առնվազն 35 մարդ է զոհվել Հնդկաստանի Ինդոր քաղաքում (Մադհյա Պրադեշ նահանգ)՝ սանդուղքավոր ջրհորի մեջ տաճարի հատակի փլուզման հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
«Զոհվել է 35 մարդ, մեկը անհետ կորել է, 14 մարդ փրկվել է: 2-ը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն: Անհայտ կորածների որոնումներ են իրականացվում»,- հայտնել է իշխանությունների ներկայացուցիչ Ինդորա Տ. Իլայարաջան։
Փրկարարական գործողություններին մասնակցում է ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։
Սանդուղքավոր հորերը տարածված են Հնդկաստանում: Ջրհորի պատերի մեջ ներկառուցված աստիճաններն իջնում են տասնյակ մետր խորության վրա՝ թույլ տալով մոտենալ ջրին՝ անկախ դրա մակարդակից։
Նահանգի իշխանությունները հանձնարարել են հետաքննել դեպքի հանգամանքները։ Նրանք նաև զոհվածների հարազատներին կվճարեն 500000 ռուփի (6000 դոլարից մի փոքր ավելի):