ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ինչո՞ւ են ՀՀ-ում խոսում Պուտինին ձերբակալելու մասին. «Եթե չեն հասկանում ու անում են, պրոբլեմ է, եթե հատուկ են անում, դա էլ է պրոբլեմ». Ս. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական ստեղծված բարդ իրադրության պարագայում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը նման է փրկարար ծառայության գործունեության, երբ ապարդյուն ջանքեր են գործադրվում հրդեհը հանգցնելու համար, սակայն ոչինչ չի արվում կանխարգելելու համար:

«Մեկքայլանի կոմբինացիաներ են. Հայաստանը չգիտի՝ ինչ է անում, ինչու է անում, ուր է գնում: Չկա հաշվարկ և մարտավարություն: Ինչո՞ւ է պետք դառնալ կիզակետում հայտնված պետություն, որի գլխին են ամեն ինչ ջարդում, ինչո՞ւ է պետք լրացուցիչ ռիսկեր ձևավորել»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով մեր երկրում ՌԴ նախագահին ձերբակալելու վերաբերյալ խոսակցություններին՝ Սարգսյանն ընդգծեց. «Եթե չեն հասկանում ու անում են, դա պրոբլեմ է, եթե հատուկ են անում, դա նույնպես պրոբլեմ է: Հայաստանի ինչի՞ն էր պետք լարված իրավիճակն ավելի լարել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button