ՄիջազգայինՆորություններ

Ընդդիմադիր գործիչը նյարդայնացած Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։

Ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ։

«Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, զգուշացեք։ Ինձ հետ գործ չունեք»։

Էրդողանի նյարդային արձագանքին հակադարձել է Աքշեները՝ Twitter միկրոբլոգի իր էջում գրելով.  «Տեսնում եմ նյարդայնացած եք։ Երեկոյան երիցուկով թեյ խմեք, կհանգստանաք»։

ermenihaber.am

Back to top button