ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գիտնականները բույսի՝ ծերացումը դանդաղեցնող նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

Բալթիական դաշնային համալսարանի աշխատակիցների նոր հետազոտությունում, որը հրապարակել է Pharmaceutics ամսագիրը, նշվում է, որ սովորական լվածաղիկը կամ մեղվամուշկը (Tanacetum vulgare L.) ունի ծերացման գործընթացը դանդաղեցնելու հատկություն։

Նշվում է, որ գիտնականներին հաջողվել է բացահայտել բույսի նոր օգտակար հատկությունները, որոնց թվում են բջիջների մուտացիաների հաճախականության նվազեցումը, թթվածնի յուրացման բարելավումը, հակաօքսիդանտ, հակաբորբոքային, հակամանրէային և կարդիոպրոտեկտորային ազդեցությունները:

Ըստ հրապարակման՝ լվածաղկի նոր հայտնաբերված հատկությունները հնարավորություն են տալիս այն օգտագործել այնպիսի  միջոցների մշակման մեջ, որոնք օգնում են պահպանել մարդու ակտիվությունն ու երկարակեցությունը։

Բույսի թուրմը խմում են լյամբլիոզի, խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, աղիների և միզապարկի բորբոքումների, միգրենի, գլխացավի, մալարիայի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, հոդացավի բուժման, ախորժակը լավացնելու համար, որպես որդաթափ միջոց, օգնում է նաև տենդի դեպքում։

Թուրմը եւ եփուկը օգտագործում են լոգանքների և թրջոցներ դնելու համար` արտաքին խոցերի, վերքերի, քոսի, հոդատապի եւ հոդաբորբի դեպքում։

Այնուամենայնիվ, ծերացման դեմ լավագույն միջոցը օրվա ճիշտ ռեժիմն է, սննդակարգն ու պարբերական չափավոր սթրեսը:

Back to top button