ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Լրագրողների հետ թշնամանալը հասկանալի չէ. ինչու՞ են լրագրողների դեմ ինֆորմացիա հավաքում

Ո՞ր թաղամասում ինչ գույք են ձեռք բերել լրագրողները… Ի պատասխան իշխանական գործիչների ունեցվածքի վերաբերյալ հոդվածների, վերջիններս սկսել են լրագրողների վերաբերյալ ինֆորմացիա հավաքել եւ համեմատել. եթե լրագրողը կարող է այսինչ թաղամասում գույք ունենալ, ինչու՞ չի կարող նախարարը, կամ պատգամավորը գույք ձեռք բերել Երեւանի նորակառույց շենքերում:

ԳԱԼԱ-ի հետ զրուցում անդրադառնալով լրագրողների վերաբերյալ արվող հայտարարություններին, Գեղամ Վարդանյանը նշում է. «Ես հույս ունեմ, որ դա համակարգված չէ, պայմանական ասած լրագրողների վրա «դոսյեներ» հավաքելը չի արվում պետական ռեսուրսներն օգտագործելով:

Գուցե ինչ-որ անհատ պատգամավորներ իրենց նախաձեռնությամբ սկսում են ինֆորմացիա հավաքել լրագրողների դեմ: Ընդհանուր միտումը՝ թշնամանալ լրագրողների դեմ, այդքան էլ հասկանալի չէ ինձ համար»:

Back to top button