ՆորություններՍպորտ

Ռանոսը՝ դուբլի հեղինակ

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականում (տեսանյութ), որը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում ընդունել է Կիպրոսի հավաքականին եւ հաղթում է 2:1 հաշվով։

59-րդ րոպեին Ռանոսը գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի գերազանց փոխանցումից հետո երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը։

Ռանոսը առաջին գոլը խփել էր 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո (տեսանյութ

Ռանոսը առաջին հանդիպումն է անցկացնում Հայաստանի հավաքականում։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Back to top button