Իսրայելում ցուցարարները հարձակվել են պաղեստինցիների վրա. տեսանյութ

Իսրայելում հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 3 քաղաքացի, ովքեր հարձակվել են Իսրայելի պաղեստինցի քաղաքացիների վրա: Տեղեկությունը փոխանցում է Aljazeera-ն՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանությանը:
Նշվում է, որ Երուսաղեմում երեկ երեկոյան, երբ պաղեստինցիները անցնում էին ցուցարարների տեղակայման վայրերի մոտակայքով, հարձակման են ենթարկվել: Նրանցից մեկը դաժան ծեծի է ենթարկվել:
Սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, ըստ որոնց՝ Երուսաղեմում աջակողմյան ցուցարարները ցույցերի ժամանակ հարվածել են պաղեստինցի անցորդներին և վարորդներին:
נהג מונית ערבי הותקף בתחנת דלק ע״י מפגיני ימין בירושלים — ונמלט. pic.twitter.com/eqmflB0aLO
— Suleiman Maswadeh (@SuleimanMas1) March 27, 2023
Ինչպես երևում է այս տեսանյութում, Երուսաղեմում տաքսու վարորդը հարձակման է ենթարկվել բենզալցակայանի մոտ:
נהג מונית ערבי הותקף בתחנת דלק על ידי מפגיני ימין בשדרות בן צבי בירושלים — ונמלט | עדכונים שוטפים >>> https://t.co/6cYRR0SaP4@SuleimanMas1 pic.twitter.com/JSnvU694kH
— כאן חדשות (@kann_news) March 27, 2023
Իսկ այս մյուս տեսանյութում դարձյալ երևում է, որ ցուցարարները դաժանորեն հարձակվում են արաբ տղամարդու վրա: Նրան փրկել են ոստիկաններն ու մյուս քաղաքացիները:
Նշենք, որ երեկ Իսրայելում ամիսների շարունակ ցույցեր են ընթանում երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ: Իսկ երբ Նեթանյահուն պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին, հարյուր հազարավոր ցուցարարներ ողողել էին փողոցները ողջ երկրով մեկ: