ՄիջազգայինՆորություններ

Թուրքական ընդդիմությունը պահանջել է ընտրություններից հանել Էրդողանի թեկնածությունը

Թուրքիայում երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ պահանջել են ընտրություններից հանել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Բարձրագույն ընտրական հանձնաժողով համապատասխան դիմում են ներկայացրել «Լավ կուսակցությունը», «Ժողովրդավարություն և առաջընթաց» և «Հայրենիք» կուսակցությունները: Նրանք կարծում են, որ Էրդողանը իրավունք չունի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ դա հակասում է սահմանադրությանը։

Էրդողանի պաշտոնավարման ներկայիս ժամկետը անընդմեջ երկրորդն է։ Գործող իշխանությունները պնդում են, որ 2017 թվականի հանրաքվեից հետո Էրդողանի ժամկետները «զրոյացել են»։ Վերջինս էլ պնդում է, որ ընդդիմությունը վախենում է պարտվելուց, ուստի և առաջ է քաշում այս թեման։

Back to top button