ՆորություններՍպորտ

ԿՈՆՄԵԲՈԼ-ը արձան է կանգնեցրել Մեսսիի պատվին

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատվին արձան է կանգնեցրել։

Մեսսին իր թիմին հաղթանակի տարավ 2022 թվականի աշխարհի առաջնությունում և ինքն էլ ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

Մեսսիի արձանը կպահվի թանգարանում՝ Պելեի և Դիեգո Մարադոնայի հուշարձանների կողքին։ Ավելի վաղ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի պատվին Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան վերանվանել էր մարզական կենտրոնը։

Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում շնորհակալություն է հայտնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային պատվի համար. «Շնորհակալություն ԿՈՆՄԵԲՈԼ-ին այս հարգանքի ժեստի համար»:

armsport.am

Back to top button