ՆորություններՍպորտ
Միլանը առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար. La Gazzetta dello Sport

«Միլանը» 8 մլն եվրո է պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ այդպիսին է լինելու Իտալիայի չեմպիոնի նախնական առաջարկը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Կրասնոդարն» իր փլեյմեյքերին գնահատում է 12 մլն եվրո։
«Միլանում» կարծում են, որ Սպերցյանը կարող է այնպիսի ֆուրոր առաջացնել, ինչպես արեց Խվիչա Կվարացխելիան՝ նախորդ ամառ «Նապոլիին» միանալով։
Նշվում է նաև, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մարսելը»։