ՆորություններՍպորտ

Խաղում ենք մեր երկրպագուների, ազգի համար․ Բիչախչյան

Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Կիպրոսի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։

«Հավաքականի մակարդակով, կարծում եմ, չեն լինում ընկերական խաղեր։ Խաղում ենք մեր երկրպագուների, ազգի համար։ Խաղալու ենք հաղթանակի համար։

Միանշանակ պատրաստ եմ վաղվա խաղին։ Մարզիչը կորոշի վաղվա խաղի համար կազմը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։

Back to top button