Նորություններ

Թուրքիայում ոստիկանները երեխայի են խոշտանգել

Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի:

Դիարբեքիրի փաստաբանների միության  հաղորդմամբ՝ Լիջեյում Նովրուզի (մահմեդականների նոր տարի) տոնակատարության ընթացքում ոստիկանները բռնության են ենթարկել 14 տարեկան մի պատանու։ Ծեծել են, ապա կապել բերանն ու ձեռքերը և նետել ճահիճը:

Միջադեպին հաջորդել է Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ պատանին տեղափոխվել է հիվանդանոց, ապա համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս գրվել, իսկ սոցմեդիայում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է:

Ավելի ուշ մեկ այլ հայտարարությամբ երեխայի դուրս գրման փաստը հերքվել է և զուգահեռաբար նշվել, որ «Անձին ազատությունից զրկելու և դիտավորյալ վնասելու» մեղադրանքով 5 ոստիկան է ձերբակալվել։

ermenihaber.am

Back to top button