ՄիջազգայինՆորություններ
Ռուսաստանին անհրաժեշտ է պայմանագրային-զորակոչային 1,5 միլիոնանոց բանակ. Մեդվեդև

Ռուսաստանին անհրաժեշտ է խառնակազմ, պայմանագրային-զորակոչային բանակ, և այն պետք է ավելի մեծանա, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Լրատվական գործակալությունները Մեդվեդևին հարց են ուղղել՝ արդյո՞ք նա կողմ է զորակոչի պահպանմանը, թե՞ այն պետք է ամբողջությամբ պայմանագրային դառնա, և արդյո՞ք բանակը պետք է ավելի մեծաթիվ լինի։
«Մեր բանակը պետք է ավելի մեծանա, և նրա թվակազմի չափանիշները հայտարարված են՝ դա առնվազն 1,5 միլիոն մարդ է»,-ասել է Մեդվեդևը։
Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ առաջարկվում է զինված ուժերի թվակազմը հասցնել 1,5 միլիոնի, որից 695 հազարը՝ պայմանագրային զինծառայողներ։