ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Փաշինյանն իշխանությունը ոչ մեկին չի հանձնի, երբեք իրեն փոխարինող չի պատրաստի, բոլորին կսարքի «Արսեն Թորոսյան»»

«Բոլոր ինստիտուտներն են այլեւս խարխլված, մեր հանրային կյանքի հետագա զարգացումն այլեւս չպետք է տեսնել քաղաքական գործընթացներով, ֆորմալ ինստիտուտներից ակնկալիքներով, ընդդիմությունից եւ կուսակցություններից սպասելիքներով: Հիմա մեզ պետք է ազգային-ազատագրական շարժում»: Նման կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում:

Ըստ նրա, եթե ժողովուրդը հավաքական կամք չդրսեւորի եւ Փաշինյանին չհեռացնի վարչապետի պաշտոնից, նա ցմահ կպաշտոնավարի, որեւէ մեկին իշխանություն չի հանձնի:

«Փաշինյանն իր շրջապատում երկրորդ սեփական որոշում կայացնելու ունակ որեւէ մեկին չի պատկերացնում: Նա ինքն իր ձեռքով դրանց կոչնչացնի, եթե տեսնի, որ որեւէ մեկն ունի նման հավակնություն: Փաշինյանը երբեք իրեն փոխարինող չի պատրաստի: Հակառակը, նա պատկերացնում է մարդկանց, ովքեր կամակատարներ են, իր շրջապատի մարդկանց կարող է վերաբերվել խաղալիքի նման՝ կործանի, հանի ու շպրտի ցանկացած պահի: Նայեք, օրինակ, Արսեն Թորոսյանի կարգավիճակը երկու տարի առաջ ու հիմա: ՔՊ-ի նրա շրջապատի մարդիկ երեսը չեն ուզում նայել: Հիմա ո՞վ է իր շրջապատում ազդեցիկ մեկը՝ Արարատ Միրզոյանը կարող է լինել, կամ Սուրեն Պապիկյանը… Ցանկացած պահի Սուրեն Պապիկյանին «Արսեն Թորոսյան» սարքելու համար մի րոպե ժամանակ է պետք»,-նշեց Ղազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը հիմա ուրիշ բանով ոչ էլ զբաղվում է, քան հենց իր յուրայինների դեմ կոմպրոմատներ հավաքելով: Իր ամբողջ թիմի գոյությունը կոմպրոմատների փոխադարձ կիրառման մեխանիզմների վրա է կառուցված: Այնտեղ ոչ գաղափարախոսություն կա, ոչ ծրագրեր, ոչ էլ ընդհանուր պատկերացումներ. կան միայն նյութական շահեր»,-ավելացրեց Էդգար Ղազարյանը:

Back to top button