Նորություններ

Թուրքիայի 24 միլիոն շենքերի 70%-ը վտանգի տակ է

Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո «Քաղաքային փոխակերպման և քաղաքաշինության» հիմնադրամը (KENTSEV) Թուրքիայում նոր նախագծեր է սկսել քաղաքային շինարարության ուղղությամբ։

Այդ մասին տեղեկություններ է հայտնել հիմնադրամի տնօրեն Հալդուն Էրսենը։

«Մենք աշխատել ենք Ստամբուլի քաղաքային վերափոխման ճանապարհային քարտեզի վրա։ Ստամբուլում քաղաքային վերափոխման խցանում կա։ Մեր նախագծում ներառված են դեպի Ստամբուլ միգրացիան կանխարգելող ուսումնասիրությունները: Թուրքիայի 24 միլիոն շենքերի 70%-ը վտանգված է։  16-17 միլիոն շենք ռիսկային գոտում են գտնվում»,- ասել է նա։

Back to top button