«Նախկին թալանչիները Նիկոլի կողքին են. Հովիկ Աբրահամյանը եւ նրա ընտանիքի անդամները ՔՊ-ի համար ձայն են հավաքում». Աննա Մկրտչյան

«Այսօրվա Ազգային Ժողովը չի կարող ՀՀ կենսական շահի հետ կապված կատարել որեւէ օգտակար գործողություն: Յոթերորդ եւ ութերորդ գումարման Ազգային Ժողովներն ինձ համար իշխանազավթված Հայաստանի ձեւական առումով օրենսդիր մարմնի գործունեությունը քարշ տվող ինչ-որ կառույցներ են»,-հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում պատգամավորը նշեց ՝ այնտեղ գործունակ չէ նաեւ ընդդիմությունը եւ չի էլ կարող լինել:
Անդրադառնալով խորհրդարանական քննարկումներին, որոնց ժամանակ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչերն ամեն առիթի բարձրաձայնում են նախկին իշխանությունների տարիներին կատարված հանցագործությունների մասին, Աննա Մկրտչյանը հայտարարեց.
«Նիկոլի բնութագրած թալանչիները նրա կողքին են: Հովիկ Աբրահամյանի ապարանքների մասին են խոսո՞ւմ… բա ու՞ր է հիմա Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանի լուսանկարները ես՝ որպես քաղաքացի, տեսել եմ ՔՊ-ական տարբեր տեսակի իշխանիկների քարոզարշավներին: Տարբեր տեղեկություններ կան այն մասին, որ ՔՊ-ի համար ձայն են հավաքում ինքը եւ իր ընտանիքի անդամները»: