ՄիջազգայինՆորություններ
Ինդիրա Գանդիի թոռը դատապարտվել է ազատազրկման
Հնդկաստանի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել գործող վարչապետ Նարենդրա Մոդիի քաղաքական հակառակորդ Ռահուլ Գանդիին։ Վերջինս մեղավոր է ճանաչվել Հնդկաստանի կառավարության ղեկավարին անվանարկելու մեջ, հայտնում է CNN-ը։
Ռահուլ Գանդին «Հնդկական Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդներից է: Նրա տատը՝ Ինդիրա Գանդին, և վերջինիս որդին՝ Ռաջիվ Գանդին, եղել են երկրի վարչապետ։
2019թ.-ին, նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, Ռահուլ Գանդին Մոդի ազգանունը կրողներին անվանել է «մանր խաբեբաներ»։ Շուտով նրա դեմ հայց է ներկայացվել, որում նշված է, որ Գանդին անվանարկել է Մոդի ազգանունը կրողներին։
Գանդիի դեմ հայց է ներկայացրել իշխող կուսակցության ակտիվիստ Պուրնեշեմ Մոդին։