ՆորություններՍպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իրանի թիմի հետ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը Թեհրանում ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի թիմի հետ: Արձանագրվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Անտոն Միրանչուկի դիպուկ իրացրած 11-մետրանոցին տանտերերը պատասխանեցին պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մահդի Թարեմիի իրացրած 11-մետրանոցով:

Հաջորդ ընկերական խաղում Վալերի Կարպինի գլխավորած թիմը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգում ուժերը կչափի Իրաքի հավաքականի հետ:

Ընկերական հանդիպում

Իրան — Ռուսաստան՝ 1-1

Մահդի Թարեմի, 47 (11մ.) — Անտոն Միրանչուկ, 28 (11մ.)

Back to top button