Նորություններ
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը խաղաղության պայմանագրի հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-գրել է վարչապետը: