Նորություններ

«Տնակս 2-րդ անգամ է այրվում». գյումրեցի կինը 35 տարի բնակարանի փոխհատուցման է սպասում

Գյումրիի ծայրամասային թաղամասերից մեկում օրեր առաջ տնակ էր այրվել, ինչի հետևանքով բնակիչը՝ 80-ամյա Գեղեցիկ Գևորգյանը կորցրել է ամբողջ գույքը: Տարեց կինը երկար տարիներ մենակ է ապրում Սավոյան փողոցի 227 տարածքի թիվ 269 տնակում:

35 տարի տարբեր ժամանակավոր կացարաններում է ապրել, երկրաշարժին կորցրած 2 սենյականոց բնակարանի դիմաց այդպես էլ  փոխհատուցում չի ստացել:

15 տարի առաջ նման դեպք էր տեղի ունեցել. տնակն այրվել էր: Կնոջը նույնիսկ տնակ չեն հատկացրել, եւ անհատ բարերարն է հոգացել ժամանակավոր կացարանի հարցը, նոր տնակ տրամադրել, որն էլ կրակի բաժին դարձավ մարտի 21-ին:

Մանրամասները ԳԱԼԱ-ի տեսանյութում:

Back to top button