ՄիջազգայինՆորություններ
Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 383 մլրդ եվրո. Եվրահանձնաժողով

Հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնումը կպահանջի 383 միլիարդ եվրո, ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ գնահատումն իրականացվել է Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ), ՄԱԿ-ի և Ուկրաինայի կառավարության մասնակցությամբ։
«Ուկրաինայում վերակառուցման և վերականգնման ծախսերը հասել են 411 միլիարդ դոլարի (383 միլիարդ եվրո)»,-ասվում է փաստաթղթում։
Միաժամանակ ընդգծվում է, որ գումարը հաշվարկվել է՝ հաշվի առնելով 12 ամիսների իրավիճակը՝ 2022 թ.-ի փետրվարի 24-ից մինչև 2023 թ.-ի փետրվարի 24-ը, ինչը նշանակում է, որ հետագայում այն կարող է աճել։