ՄիջազգայինՆորություններ
Թուրքիայում՝ աղետի գոտում, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD):
«Քահրամանմարաշ նահանգի Գոքսյունի շրջանում ժամը 12:19-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել»,- հայտնել են վարչությունից։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Զոհվել էր ավելի քան 50 հազար մարդ։