ՆորություններՍպորտ

Հայտնի է՝ երբ Թուրքիայի հավաքականը կժամանի Երևան

Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղին մասնակցելու համար Թուրքիայի ազգային թիմը Երևան կժամանի մարտի 24-ին, հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցի գլխավորած հավաքականը Երևան ժամանելուց առաջ վերջին մարզումը կանցկացնի մարտի 23-ի երեկոյան:

Հայաստան — Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հետ ընտրական D խմբում են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի թիմերը:

Back to top button